Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ղոլամհոսեյն Իսմայիլին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման վերաբերյալ նոր մանրամասներ է պատմել․ այս մասին Radar Armenia-ին հայտնի դարձավ իրանական լրատվամիջոցներից։
Նա ասել է, թե վարչակազմի ղեկավարը, թռչել է մեկ այլ ուղղաթիռով, որը բարեհաջող վայրէջք է կատարել։ Թռիչքի ժամանակ եղանակային պայմանները նորմալ են եղել։
«Հնարավոր է՝ կիրճի խորքում մառախուղ է եղել, բայց մեր թռիչքի հետագծի վրա մառախուղ չի եղել։ Ամպերը ուղղաթիռից մի փոքր բարձր էին», - ասել է նա: Իսմայիլիի խոսքով՝ Ռայիսիի ուղղաթիռի օդաչուն հրահանգել է շարասյան բոլոր ուղղաթիռներին բարձրանալ ամպերից վեր։ Օդաչուներն արեցին այնպես, ինչպես իրենց ասվեց: Դրանից մոտ 30 վայրկյան անց Իսմայիլիի ուղղաթիռի անձնակազմը նկատել է նախագահական ուղղաթիռի անհետացումը։
Դրանից հետո օդաչուն մի քանի պտույտ է կատարել՝ փորձելով գտնել նախագահի ուղղաթիռը կամ կապի մեջ մտնել անձնակազմից կամ ուղևորներից որևէ մեկի հետ: Մեկուկես րոպե հնարավոր չէր կապ հաստատել, արդեն այն ժամանակ ենթադրվում էր, որ Bell 212-ը վթարի է ենթարկվել։ Հետագայում կապի է դուրս եկել Թավրիզ քաղաքի Ջումա մզկիթի իմամ Սայեդ Մոհամմադ Ալի Ալ-Հաշեմը։ Նա եղել է անհետացած ուղղաթիռում և պատմել է վթարի մասին։ Նրա հետ կապը պահպանվել է մահից մի քանի ժամ առաջ»։
Մասնավորապես, հայտնի է դարձել, որ ուղղաթիռի կործանումից հետո երեք-չորս անգամ հեռախոսազրույց է ունեցել Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա Իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմի հետ․ «Կապ է հաստատվել օդաչուի՝ կապիտան Մոստաֆավիի բջջային հեռախոսի հետ, սակայն նրա փոխարեն պատասխանել է այաթոլլա Ալի Հաշեմը և ասել, որ իրեն վատ է զգում, որ նրանք ընկել են ձորը»։