Ռուսական զորքերը ուկրաինական պատերազմում օգտագործել են 70-ամյա ՀՄՄ-50 թույլ պաշտպանված զրահամեքենա։ 1950-ականներին արտադրված թույլ պաշտպանությամբ ՀՄՄ-50-ը կարող է լինել ամենավատ մեքենան, որը ռուսական բանակը ուղղակի հարձակման է ուղարկել ուկրաինական դիրքերի վրա, բայց, հավանաբար, ամենահինն է: Այդ մասին գրել է Forbes-ը։
«Եվ չնայած ռուսական զորքերի համար ավելի անվտանգ է վարել 70-ամյա ՀՄՄ-50-ն իր 10 մմ զրահով, քան, ասենք, բոլորովին նոր չինական գոլֆի մեքենայով, Ռուսաստանի համար մնում է չարագուշակ նշան, որ արևելյան Ուկրաինայի մարտադաշտերում ավելի ու ավելի շատ զրահափոխադրիչներ են հայտնվում, քանի որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ ընթանում է արդեն 28-րդ ամիսը», - գրում են լրագրողները: Նշվում է, որ Կրեմլը ՀՄՄ-50-ը բաց պահեստից սկսել է հանել 2023 թվականի սկզբին։