Միջազգային

Սլովակիայի վարչապետը գիտակցության է եկել և շփվել բժիշկների հետ

Սլովակիայի վարչապետը գիտակցության է եկել և շփվել բժիշկների հետ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն որովայնի կրկնակի համակարգչային տոմոգրաֆիա է անցել։ Նա գիտակից վիճակում է և շփվել է բժիշկների հետ։ Այդ մասին հայտնել են բուժող բժիշկները: Ֆիցոն ապաքինվում է այն բանից հետո, երբ անցած շաբաթ մահափորձի ժամանակ չորս փամփուշտով կրակել են նրա վրա։

«Միևնույն ժամանակ, հետագա գործողություններ են ձեռնարկվում նրա առողջական վիճակը բարելավելու համար» - ասվում է Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոցի հայտարարության մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական