ՄԱԿ-ի պարենային օգնության գործակալությունը նախազգուշացրել է, որ Գազայում պարենի կարևորագույն պաշարները կսպառվեն «մի քանի օրվա ընթացքում», քանի որ Ռաֆայի վրա Իսրայելի ծրագրված ցամաքային հարձակումը կխթանի բնակչության զանգվածային տեղաշարժը խորացող հումանիտար աղետի ֆոնին:
Իսրայելի զինված ուժերը սկսել են օդային հարվածներից անցնել Ռաֆայի վրա։ Ըստ ՄԱԿ-ի պաղեստինյան փախստականների գործակալության` տեղահանվել է ավելի քան 810.000 պաղեստինցի: Գազայում ռազմական գործողությունների ակտիվացումը անհասանելի է դարձրել պահեստներում պահվող ավելի քան 300.000 տոննա սնունդը։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ գրասենյակը։