Միջազգային

Պուտինը ցավակցել է Իրանի հոգևոր առաջնորդին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Իրանի հոգևոր առաջնորդին և երկրի ղեկավարությանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ․ հայտնել են Կրեմլում: Պուտինը հայտարարել է, որ հավերժ կպահպանի ամենապայծառ հիշողությունը Իրանի նախագահ Ռաիսիի մասին:

«Ռայիսին, որպես Ռուսաստանի իսկական բարեկամ, անգնահատելի ներդրում է ունեցել Իրանի և ՌԴ-ի հարաբերությունների զարգացման գործում», - նշվում է հաղորդագրության մեջ։