Միջազգային

Իրանի նախագահը զոհվել է․ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Իրանական լրատվամիջոցները պաշտոնապես հայտնում են նախագահ էբրահիմ Ռայիսիի և վթարի ենթարկված ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու մասին։

Ըստ այդմ, երեկ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել են նախագահ էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմատին, Թավրիզի իմամ Մալիք Ռահմատին ու ևս 5 մարդ (ներառյալ անձնակազմը):

Իրանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերին։

Ավելի վաղ հայտնել էին, որ Իրանի նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ադրբեջանի հետ սահմանի` Ջուլֆա քաղաքի մոտ։ IRNA գործակալության հաղորդմամբ՝ պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել։