Միջազգային

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել

Իրանի նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ադրբեջանի հետ սահմանի` Ջուլֆա քաղաքի մոտ։ IRNA գործակալության հաղորդմամբ՝ պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել։

Ուղղաթիռում է եղել նաև երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը։ 

Փրկարարները փորձում են հասնել դեպքի վայր։

Նշենք, որ Ռաիսին վերադառնում էր Ադրբեջանից, որտեղ հանդիպում է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Լուսանկարը՝ արխիվային