Միջազգային

Ադրբեջանի ու Իրանի ​​սահմանին կայացել է Ալիևի և Ռաիսիի հանդիպումը

Ադրբեջանի և Իրանի պետական ​​սահմանին տեղի է ունեցել  նախագահներ Իլհամ Ալիևի ու Սեյյեդ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ տեղի է ունեցել Արաքս գետի վրա կառուցված Խուդաֆերին հիդրոէլեկտրակայանի շահագործման հանձնման արարողությունը և Գիզ Գալասի հիդրոէլեկտրակայանի բացումը։