Մոսկվայում մահացել է Հոնդուրասի դեսպան Խուան Ռամոն Էլվիր Սալգադոն: Այդ մասին հայտնել է երկրի արտգործնախարար Էնրիկե Ռեյնան։
«Նախագահ Քսիոմարա Կաստրոյի կառավարության անունից մենք խորապես ցավում ենք Մոսկվայում մեր գործընկեր Խուան Ռամոն Էլվիրի՝ Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանի մահվան կապակցությամբ։ Մեր ամենաանկեղծ և սրտանց ցավակցությունները նրա ընտանիքին»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։
Դեսպան Խուան Ռամոն Էլվիր Սալգադոյի մահվան հանգամանքները չեն նշվում։