Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ծրագրում է մայիսին այցելել Ռուսաստան, հավանաբար Կալինինգրադ՝ քննարկելու Զապորոժյեի ատոմակայանի (ԱԷԿ) շուրջ տեխնիկական հարցերը։ Նա այդ մասին հայտնել է RIA Novosti-ին տված հարցազրույցում։
«Միգուցե դա ավելի մոտ կլինի ամսվա վերջին և հետո, հուսով եմ, կկարողանամ անցկացնել տեխնիկական բանակցությունների ևս մեկ փուլ», - ասել է Գրոսին՝ պատասխանելով Ռուսաստան այցելելու պլանների մասին հարցին: Նա նշել է, որ հնարավոր է՝ այցելի Կալինինգրադ։
Նա նաև նշել է, որ մտադիր է ռուսական կողմի հետ քննարկել ատոմակայանում անվտանգության իրավիճակը և անվտանգության համակարգերի հետ կապված հարցերը, որոնք վերաբերում են վառելիքին և բուն ատոմակայանին։
«Կքննարկվեն մի քանի թեմաներ, որոնք բոլորը տեխնիկական բնույթի են», - պարզաբանել է Գրոսին: