Միջազգային

Գերմանիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել երկխոսությունը

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն, այս մասին ասված է Գերմանիայի ԱԳՆ հայտարարությունում։ 

«Իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ զրույցում ԱԳ նախարար Անալենա Բարբոքն ընդգծել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել խաղաղ գործընթացին։ Այժմ չափազանց կարևոր է շարունակել երկխոսությունը»,- ասված է հաղորդագրությունում։