Միջազգային

Հաջիևը և Բայդենի խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Կողմերը քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

«Մենք նաև կարծիքներ ենք փոխանակել տարածաշրջանում խաղաղության հաստատման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- հայտնել է Հաջիևը։