Միջազգային

Բելառուսը Ղարաբաղում բնակավայր կկառուցի

Բելառուսը նախատեսում է Ղարաբաղում 420 ընտանիքի համար փոքր բնակավայր կառուցել։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի շինարարության նախարար Ռուսլան Պարխամովիչը։ Որոշումը համաձայնեցվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջան և, մասնավորապես, Շուշի ու Ֆիզուլի այցերի շրջանակներում։