Միջազգային

Ադրբեջանը վերսկսում է Իրանում իր դեսպանատան աշխատանքը

Անցյալ տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Իրանում երկրի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը վերսկսում է իր աշխատանքը։

Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի խոսքով, անցյալ տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած ահաբեկչությունից հետո իրանական կողմի հետ բանակցությունների հիմնական ուղղություններից մեկը եղել է դեսպանատանն անվտանգության լիակատար երաշխիք տրամադրելու հարցը․ «Արդյունքում արդեն որոշվել է դեսպանատան նոր վայրը»,- ասաց նա։

Այժմ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում դեսպանատան նոր նստավայրի համար. «Անհրաժեշտ աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է դեսպանության գործունեությունը վերսկսել նոր վայրում»։