Ուկրաինային հաջողվել է հրետանային արկերի հարցում առաջընթաց գրանցել դեռևս չեխական նախաձեռնությամբ դրանք ստանալուց առաջ։ Հիմա ոչ մի ուկրաինական բրիգադ չի դժգոհում հրետանու բացակայությունից։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Դեռևս չեխական նախաձեռնությունից առաջ մենք ունենք առաջընթաց, բրիգադներից ոչ մեկը չի բողոքում, որ հրետանային արկ չկա, և դա տեղի է ունենում վերջին 2 ամսվա ընթացքում», - նշել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Ուկրաինան բանակցություններ է վարում բոլոր գործընկերների հետ ուկրաինական արտադրության ֆինանսավորման շուրջ։ Մասնավորապես, Ուկրաինան նախաձեռնություն է բացում, որտեղ գործընկերները գումար կտրամադրեն անօդաչու սարքերի արտադրության համար։