Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաներում է շնորհել յոթ նախկին զինվորական գեներալի, որոնք ցմահ ազատազրկման էին դատապարտվել 1997 թվականին իշխանությունը տապալելու համար։ Էրդողանի հրամանագիրը հրապարակվել է կառավարության պաշտոնական տեղեկագրում՝ «Resmi Gazete»-ում։ Համաներման որոշումը կայացվել է դատապարտյալների առողջական խնդիրների և ծերության պատճառով։