Միջազգային

«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

Նրա խոսքով՝ Թուրքիան և Վրաստանը կշարունակեն համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ կշարունակեն ջանքեր գործադրել, որպեսզի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին նորից լիարժեք գործարկվի։