Միջազգային

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Իրակլի Կոբախիձեն կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անձամբ և ընդլայնված կազմով, որից հետո նրանք հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, ՊՆ ղեկավար Իրակլի Չիկովանին, ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին, կրթության նախարար Գիորգի Ամիլախվարին, առողջապահության նախարար Միխայիլ Սարջվելաձեն, Աջարիայի վարչապետ Թոռնիկե Ռիժվաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։