Միջազգային

ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն անդրադարձել է Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցմանը։

«Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ: ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատել:

ՀԱՊԿ-ի կյանքում եղել են իրավիճակներ, երբ անդամ երկրները ուշացրել են իրենց ներդրումները կամ մասամբ վճարել, դա ողբերգություն չէ»,- ասել է նա` հավելելով,- «Իսկ ահա ռազմաքաղաքական տեսանկյունից ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հետագա ուղենիշը կորոշվի ինչպես նրա ազգային շահերով, որոնք նա պետք է լավ ներկայացնի և հասկանա, այնպես էլ երկրի սեփական անվտանգության ապահովման հնարավորություններով»։