Միջազգային

«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ

Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մասնակցությունը ձեռնտու է Հայաստանին, երկիրը կշարունակի գործել այս միջազգային ասոցիացիայում․ լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը «Ռուսաստան - իսլամական աշխարհ. Կազանֆորում» համաժողովի շրջանակում։ 

«Ես Հայաստանի ղեկավարության փոխարեն չեմ կարող որոշել, թե ինչ են ուզում անել ապագայում, ինչ շահերով են առաջնորդվում, բայց այն, որ սա փոխշահավետ գործընթաց է և նախագիծ, վիճակագրորեն հաստատում է տարբեր ցուցանիշներով Հայաստանի տնտեսության աճը, նրա ներգրավվածությունը ապրանքաարտադրական համագործակցության հոսքերում»,- ասել է փոխնախարարը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե որքան է Երևանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հավանականությունը։