Միջազգային

«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին

Չինաստանում մեկնարկել են ՌԴ և Չինաստանի նախագահների հանդիպումը։

Նրանք խոսել են երկու երկրների հարաբերությունների զարգացման մասին։

Վլադիմիր Պուտինն իր հայտարարություններում, մասնավորապես, ասել է․ Սկզբունքային նշանակություն ունի այն, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ։ Համաշխարհային գործերում մեր համագործակցությունն այսօր հանդիսանում է միջազգային ասպարեզում գլխավոր կայունացնող գործոններից մեկը»։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը «տրամադրված են Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետագա ներդաշնակեցմանը»:

Իր հերթին Սի Ծինփինը նշել է․ «Անցած երեք քառորդ դարի ընթացքում չին-ռուսական հարաբերությունները կոփվել են ծանր պայմաններում, դիմացել են փոփոխվող միջազգային իրավիճակի փորձությանը, այսօր հանդիսանում են խոշոր տերությունների և հարևան երկրների միջև հարաբերությունների չափանիշ, որոնք առանձնանում են փոխադարձ հարգանքով, վստահությամբ, բարեկամությամբ և փոխադարձ շահով»:

Նա հավելել է, որ Չինաստանում «մտադիր են ինչպես միշտ Ռուսաստանի հետ լինել լավ հարևաններ, վստահելի ընկերներ և հուսալի գործընկերներ»: