Միջազգային

Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան

Մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան։

Քիչ առաջ ավարտվել է Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունները նեղ կազմով, որին հաջորդել են Պեկինում ընդլայնված կազմով բանակցություններ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Նրանց միացել են նաև բիզնեսի ներկայացուցիչներ․ այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ միջագային լրատվամիջոցներից։

Հաղորդվում է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի ղեկավարը մտադիր է Սի Ցզինպինի հետ մանրամասն քննարկել երկկողմ հարաբերությունների ողջ համալիրը և դրանց զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և ասիական տարածաշրջանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Դրանց արդյունքներով կողմերը կստորագրեն համատեղ փաստաթղթեր, նաև Պուտինը և Սի Ցզինպինը նախատեսում են ընդունել հայտարարություն։