Միջազգային

Գերմանիայի ուղղակի ներդրումները Ղազախստանում ռեկորդային թվի են հասել

2023 թվականին Ղազախստանում Գերմանիայի ուղղակի ներդրումները հասել են ռեկորդային մակարդակի՝ 712 միլիոն եվրոյի։ Այս տվյալները նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ներկայացրել է Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ․ հայտնել է Գերմանիայում Ղազախստանի դեսպանատունը։ 2022 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 64%-ով․ նշել է պետության ղեկավարը։

Տոկաևը կարևորել է երկու երկրների առեւտրատնտեսական կապերի զարգացման դրական միտումները, ինչպես նաև Ղազախստանում ներկայության ընդլայնման նկատմամբ գերմանական ընկերությունների աճող հետաքրքրությունը: Իր հերթին, Արևելյան կոմիտեի նախագահ Կատրինա Կլաաս-Մյուլհոյզերը մատնանշել է հանրապետության, որպես Գերմանիայի տնտեսության նպատակներին հասնելու կարևոր գործընկերոջ, զգալի ներուժը: Գերմանիան դիվերսիֆիկացնում է արտաքին առևտրային կապերը՝ նպատակ ունենալով բարձրացնել մատակարարման և արտադրության շղթայի կայունությունը․ հավելել է Կլաաս-Մյուլհոյզերը: