Միջազգային

ԵՄ և ԱՄՆ օրենսդիրները մեղադրում են Վրաստանի իշխանություններին

ԱՄՆ-ի, ԵՄ-ի և եվրոպական 14 երկրների օրենսդիրները խոստանում են քրեական պատասխանատվության ենթարկել Վրաստանի կառավարության պաշտոնյաներին և օրենսդիրներին, որոնք ներգրավված են օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման և խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակումների մեջ:

Համապատասխան հայտարարությունը նախաձեռնել է ամերիկացի դեմոկրատ սենատոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը։ Այն ստորագրել են նաև ԵՄ խորհրդարանների, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները։