Միջազգային

Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը

Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը. այդ մասին Պեկինում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։

«Չինաստանը և Ռուսաստանը հաստատակամորեն պաշտպանում են ՄԱԿ-ի վրա կենտրոնացած միջազգային համակարգը, միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը և սերտորեն համակարգում են դիրքորոշումները այնպիսի բազմակողմ հարթակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, APEC-ը և G20-ը»,- ասել է Չինաստանի ղեկավարը: