Միջազգային

Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ

Վրաստանի խորհրդարանը հաշվի չի առել նախագահի մոտիվացված արտահայտությունները «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ և հաղթահարել է վետոն։ Խոսքը գենդերային քվոտաների մասով ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին է։ Փոփոխություններն ընդունվել են սկզբնական խմբագրությամբ։ Նախագահ Զուրաբիշվիլին վետո ապրիլի 10-ին է դրել գենդերային քվոտաների վերացման վրա։

«Ընտրական օրենսգրքում» և «Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրենքում կատարված փոփոխություններով կուսակցություններն այլևս պարտավորություն չեն ունենա լրացնել ընտրական ցուցակը գենդերային քվոտաների պահանջին համապատասխան։ Նույն նախագծով կուսակցական ցուցակում պատգամավորության թեկնածուների նվազագույն թիվը 60-ի փոխարեն սահմանվել է 30-ը։