Միջազգային

«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Վրաստանի և Հայաստանի ցույցերին․

 «ԱՄՆ և ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներ գրեթե ամեն օր հարձակվում են վրացական իշխանությունների վրա իրավապահների կողմից իբր բիրտ ուժի համար, որոնք կիրառվում են ցուցարարների նկատմամբ։ Իսկ Հայաստանի կոնտեքստում մահացու լռություն է զանգվածային ձերբակալությունների և բիրտ ուժի կիրառման վերաբերյալ։ Կարծես մի նոտա են միացրել։ Արևմտյան մեյնսթրիմը կարծես «հանգցնում է» բազահազարանոց ցույցերը Հայաստանում։ Կարծես այնտեղ ոչինչ չի կատարվում, կամ ներկայացնում են այնպես, որ ցույցերը չեն արտահայտում հայ ժողովրդի կամքը և համակարգվում են դրսից», - նշել է Զախարովան։