Միջազգային

Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

ՌԴ ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ալմաթիում նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպմանն ու ողջունել դա․

«Սա ևս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համար։ Մենք աջակցում ենք Ղազախստանի ջանքերն այդ ուղղությամբ։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել գործընկերներին։ Կարևոր է, որ Ալմաթիում շփումները ընթանում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համաձայն, որով սահմանված է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի ճանապարհային քարտեզը»,- նշել է նա։