Միջազգային

ԱՄՆ սենատը «վրացական ժողովրդավարության սև օր» է անվանել օրենքի ընդունումը

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից դարձավ «սև օր վրացական ժողովրդավարության համար»։ Այդ մասին ասվում է ԱՄՆ սենատի հանրապետական և դեմոկրատ 11 սենատորի հայտարարության մեջ։

«Սա սև օր է վրացական ժողովրդավարության համար։ Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին ռուսաստանյան օրինագծի ընդունումից։ Այդ քվեարկությունն արվել է ի հեճուկս հարյուր հազարավոր վրացիների կամքի, որոնք շարունակում են խաղաղ կերպով բողոքել օրենսդրության դեմ, որը ոչ միայն կօգտագործվի խոսքի ազատությունը սահմանափակելու համար, այլ նաև կխոչընդոտի Վրաստանում ժողովրդավարության զարգացմանը»,- ասվում է հայտարարության մեջ։