Միջազգային

Մահափորձ՝ Սլովակիայի վարչապետի նկատմամբ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի նկատմամբ մահափորձ է իրականացվել։ Նա հրաձգության հետևանքով վիրավորումներ է ստացել կրծքի և որովայնի շրջանում և տեղափոխվել հիվանդանոց: Միջադեպը տեղի է ունեցել Հանդլովա քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաքից մոտ 150 կիլոմետր հյուսիս-արևելք․ վարչապետը մեկնել էր՝ մասնակցելու կառավարության արտագնա նիստին։

Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի վրա հարձակման ականատեսները երեք-չորս կրակոց են լսել։ Այժմ քաղաքական գործչին ուղղաթիռով տեղափոխում են հիվանդանոց։

Հարձակվողը բերման է ենթարկվել։ Լրատվամիջոցները ֆիքսել են նրան բերման ենթարկելու պահը։