ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Եվգենի Նիկիֆորովը ելույթ է ունեցել Խոջալուում Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողությանը:
Նա հիշեցրել է, որ այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարությունը որոշում կայացրին խաղաղապահ զորակազմը երկրի տարածքից դուրս բերելու մասին:
«Ռուս զինծառայողները բարձր մակարդակով կատարել են ՌԴ ղեկավարության առաջադրած խնդիրները: Շնորհակալություն եմ հայտնում ռուս խաղաղապահներին՝ իրենց առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու, իսկ ադրբեջանցի զինվորականներին՝ արդյունավետ համագործակցության համար»,- ասել է նա։