Միջազգային

Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ

Հնդկաստանը տեղյակ է Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Իրանի հետ պայմանավորվածության պատճառով պատժամիջոցների պոտենցիալ ռիսկի մասին ԱՄՆ-ի հայտարարություններին և կարծում է, որ Վաշինգտոնը չպետք է նեղմիտ մոտեցում ցուցաբերի այս հարցում։

Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը, թե Չաբահար նավահանգստի համատեղ շահագործման վերաբերյալ Նյու Դելիի և Թեհրանի համաձայնագիրը չի ազատում ԱՄՆ պատժամիջոցներից։