Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող իրավապահների նկատմամբ հետաքննություն անցկացնելու մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ լրագրողների, արտակարգ խորհրդակցություն է անցկացրել հետախուզության և արդարադատության նախարարության ղեկավարների հետ և այսօր կարող է ելույթ ունենալ այդ թեմայով ընդլայնված կազմով։
Ինչպես հայտնում է «Sabah» թերթը, հետաքննությունն իրականացնում է Անկարայի դատախազությունը։ Գործի շրջանակներում մայիսի 14-ին խուզարկություններ են իրականացվել պաշտոնանկ արված մի քանի ոստիկանի բնակարաններում։ Նրանք մեղադրվում են «Այխան Բորա Կապլան» հանցավոր խմբին առնչություն ունենալու մեջ։
Թուրքական ազգայնական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, մեկնաբանելով հայտնված տեղեկությունը, ասել է, որ պաշտոնանկությունները կարող են բավարար չլինել, քանի որ խոսքը հեղաշրջման փորձի մասին է։ Նա հիշել է 2016 թվականի ամառվա իրադարձությունները, երբ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում մի խումբ զինվորականների կողմից հեղաշրջման փորձ տեղի ունեցավ։ Բախումների ժամանակ զոհվեց 248 մարդ, վիրավորվեց՝ ավելի քան 2700–ը։ Հետաքննության շրջանակներում Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են 50 հազար մարդու։