Ուկրաինան Խարկովի մարզում ռուսական բանակի առաջխաղացման ֆոնին ԱՄՆ-ից պահանջում է թույլ տալ ամերիկյան զենքով հարվածել ռուսական տարածքին։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին։ Հրատարակությունը նշում է, որ Վաշինգտոնը, որպես Ուկրաինա հեռահար զենք ուղարկելու պայման, հայտարարել է, որ դրանք չեն կարող օգտագործվել ռուսական տարածքին հարվածելու համար։
Մի խումբ ուկրաինացի պաշտոնյաներ այժմ Վաշինգտոնում են՝ Կոնգրեսի աջակցությունը ստանալու և նախագահ Բայդենի վարչակազմի վրա ճնշում գործադրելու համար՝ հանելու այդ արգելքը․ գրում է Politico-ն։ Ինչպես գրում է հրատարակությունը, ուկրաինական զինված ուժերի նպատակն է հարվածներ հասցնել ռուսական ռազմական պահեստներին՝ Խարկովի մարզում ՌԴ ԶՈւ առաջխաղացումը ետ մղելու նպատակով։