Միջազգային

Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը X-ի իր էջում դատապարտել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձը։ 

«Ես խստորեն դատապարտում եմ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ ստոր հարձակումը։ Նման բռնության դեպքերը տեղ չունեն մեր հասարակությունում և խաթարում են ժողովրդավարությունը՝ մեր ամենաթանկ ընդհանուր բարիքը: Իմ մտքերը վարչապետ Ֆիցոյի և նրա ընտանիքի հետ են», - գրել է Լեյենն իր էջում։