Միջազգային

«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպմանը։ Նա հերքել է լուրերը, թե ՌԴ-ն առաջարկել է Հայաստանից ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին․ «Դա սուտ է»,- ասել է նա։ 

Զախարովան տեղեկացրել է, որ Հայաստանի ու ՌԴ ղեկավարները բանակցությունների ընթացքում, հայկական կողմի խնդրանքով, քննարկել են ռուս սահմանապահների դուրսբերման հարցը Ադրբեջանի հետ Հայաստանի մի շարք սահմանամերձ շրջաններից՝ հաշվի առնելով նրանց առաջ դրված խնդիրների կատարված լինելը։