Միջազգային

Ավստրալիան կավելացնի ռազմական բյուջեն

Ավստրալիան մինչև 2034թ․ կավելացնի զենքի արտադրության և զինված ուժերի մարտունակության ամրապնդման ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ-ի 2,3%–ին։ Այդ մասին հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը։

Նախատեսում է մինչև 2034թ․ պաշտպանության նախարարության ֆինանսավորման ավելացում ավելի քան 50 միլիարդ ավստրալիական դոլարով (33,2 միլիարդ դոլար)։