Միջազգային

Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին

ԵՄ առաքելությունն ավելի ու ավելի շատ է Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ և բացահայտ սադրիչ գործողություններ իրականացնում։ Այդ մասին «News.ru» հարթակին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք ողջունում ենք մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև բանակցությունների անցկացումը։ Եվս մեկ քայլ է արվել Հարավային Կովկասում հուսալի և երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ։ Մենք լիովին աջակցում ենք Աստանայի ջանքերին այս ուղղությամբ։ Եթե ​​նայենք պատմությանը, Ղազախստանը զգալի ներդրում է ունեցել 1991 թվականի սեպտեմբերին Ժելեզնովոդսկի հռչակագրի մշակման և ընդունման գործում՝ դառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական առճակատումը դադարեցնելու առաջին լուրջ փորձերից մեկը։

Կարևոր է, որ Ալմաթիում շփումները համահունչ լինեն ամենաբարձր մակարդակով 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերին, որոնք որոշեցին Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը», - նշել է Գալուզինը։