Միջազգային

Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ 44 մլրդ դոլար առևտրաշրջանառություն է ունեցել

Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ Ռուսաստանի ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների ծավալը հասել է 80%-ի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ Վալդայ միջազգային քննարկումների ակումբի Կենտրոնական Ասիայի IV համաժողովի բացման ժամանակ։

«Ռուսաստանը վստահելի և առանցքային առևտրատնտեսական գործընկեր է տարածաշրջանի համար, ինչը հաստատվում է անցյալ տարի ապրանքաշրջանառության հետևողական աճով, իսկ Կենտրոնական Ասիայի երկրների արտաքին առևտրի 33%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին՝ 44 մլրդ դոլար», - նշել է Գալուզինը։