Միջազգային

Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին

«Ես մեր ընկերներին ներկայացրի ապագայի մեր ծրագրերը, թե ինչպիսին պետք է լինի եվրոպական հարթակը, որի վրա աշխատում եմ արդեն մի քանի շաբաթ։ Այն ձևավորվել է, և պաշտոնապես կներկայացնեմ մեր բնակչությանը»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարների հետ հանդիպմանն, ովքեր այցելել են Թբիլիսի։

Նախագահի խոսքով՝ պլատֆորմի նպատակը ընտրությունների համար մոբիլիզացումն է․ «Բոլորը գիտեն, որ Վրաստանը միասնությամբ ու մոբիլիզացիայով կգնա դեպի ընտրություններ և ընտրությունների միջոցով կվերադարձնի իր ուղին։ Մեր անմիջական ապագան ընտրությունների, խաղաղ ճանապարհի համար մոբիլիզացիան է։ Միասին մենք, անկասկած, կհաղթենք, որպեսզի Վրաստանը դնենք խաղաղության և եվրոպական ճանապարհի վրա»,- ասել է Զուրաբիշվիլին։