Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձն իրականացրել է 71-ամյա գրող և գրական ակումբի հիմնադիր Յուրայ Ցինտուլան, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Նա հայտարարել է, որ համաձայն չէ կառավարության քաղաքականության հետ։
Ֆիցոն տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատությունը բարեհաջող է անցել, նա կայուն վիճակում է և շփվում է բժիշկների հետ։