Խոջալուում տեղի է ունենում Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն:
Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ–ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, Ղարաբաղում խաղաղապահների հրամանատար Կիրիլ Կուլակովը և Արևելյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի առաջին տեղակալ Եվգենի Նիկիֆորովը։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովը հայտարարել է, թե Ղարաբաղում խաղաղապահ առաքելության կարիք այլևս չկա։
«Ադրբեջանի և Ռուսաստանի պետությունների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ որոշվել է վաղաժամկետ դադարեցնել խաղաղապահ առաքելությունը»,- ասել է նա: