Միջազգային

«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ պատերազմի ներկա փուլը կրիտիկական է Կիևի համար, առաջիկա ամիսներին Ուկրաինայից շատ բան կպահանջվի, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ 

Միևնույն ժամանակ, Պետքարտուղարը նշել է, որ ժամանակն աշխատում է Ուկրաինայի օգտին։ 

«Որովհետև ամեն ամիս մեր համատեղ աշխատանքն Ուկրաինային ավելի է մոտեցնում Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին»։ Ամեն ամիս Ուկրաինան ստորագրում է ավելի ու ավելի շատ երկկողմ անվտանգության համաձայնագրեր, կառուցում է իր պաշտպանական արդյունաբերական բազան, արտադրում է ավելի ու ավելի ժամանակակից զենքեր, ամրապնդում է իր տնտեսությունն ու ժողովրդավարությունը: Մինչ պատերազմը շարունակվում է, Ռուսաստանը վերադառնում է անցյալ. Ուկրաինան առաջ է գնում»,- ընդգծել է նա։

Բլինքենը նշել է նաև, որ ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինային հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր տրամադրելու հարցով։ Առաջիկա օրերին ՄՆ-ի լրացուցիչ օգնությունը կհասնի մարտի դաշտ։ 

«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի. ԱՄՆ-ն աշխատում է դրա վրա G7-ի իր գործընկերների հետ»,- ասել է Բլինքենը։