Միջազգային

«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով

Այսօր ես ԵԱՀԿ նախագահությանը ներկայացրել եմ տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրողությունները: Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Այս առումով, մենք կարծում ենք, որ երկկողմանի բանակցությունների առկայությունը դրական ձևաչափ է վերջին 6 ամիսների ընթացքում․ որպես դրական զարգացում կարելի է նշել ապրիլին երկու երկրների սահմանի հատվածի սահմանազատման գործընթացը և չորս գյուղերի վերադարձը»,- հավելել է Բայրամովը։