Միջազգային

«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին

«Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ ասեմ, որ ինտենսիվ բանակցությունները վերսկսվել են փետրվարից»։ Այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ակնկալիքները պետք է լինեն տեղին և իրատեսական։ Սա շատ բարդ և անհրաժեշտ գործընթաց է։ Խաղաղության պայմանագիրը պետք է լինի արդար՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, համաձայնագիր, որը բացառում է կետեր, որոնք ապագայում կարող են նպաստել ցանկացած վիճելի հարցի առաջացմանը: Նաև, իհարկե, հաշվի են առնվում հակառակ կողմի ակնկալիքները, մենք աշխատում ենք փոխադարձ ճանապարհների վրա՝ փոխադարձ լուծման հասնելու համար։ Ալմաթիում բանակցությունները դարձան հաջորդ քայլը. մեծ, թե փոքր քայլ է, կիմանանք միայն գործընթացի վերջում: Բայց ասեմ, որ սա գործընթացի կարևոր մասն է։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեցինք, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել բանակցությունները։ Կարծում եմ՝ առաջիկայում սրա ականատեսը կլինենք»։