Միջազգային

Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Գազայի հյուսիսում և հարավում

Իսրայելական ուժերը շարունակում են ռազմական գործողությունները Գազայի հյուսիսային ծայրամասում՝ ՀԱՄԱՍ-ի գրոհայիններից տարածքը հետ գրավելու համար, իսկ հարավում տանկերն ու զորքերը առաջ են շարժվում մայրուղով դեպի Ռաֆահ:

Շաբաթներ շարունակ ամենաինտենսիվ մարտերը թե՛ հյուսիսում, թե՛ հարավում են մոլեգնում: Իսրայելի գործողությունները Ռաֆահում, որը սահմանակից է Եգիպտոսին, փակել են օգնության հիմնական անցակետը։ Մարդասիրական խմբերն ասում են, որ սա վատթարացրել է առանց այն էլ սարսափելի իրավիճակը: