«Վրացի ժողովրդի ավելի քան 80%–ը ցանկանում է միանալ Եվրամիությանը, մենք աջակցում ենք այդ ցանկությանն ու խրախուսում Վրաստանի կառավարությանը՝ շարունակել ինտեգրման ճանապարհը Եվրամիությանը»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին:
«Վերջնական որոշումը պետք է կայացնի Վրաստանի կառավարությունը, բայց մենք ասում ենք, որ նման օրենքը ոչ միայն չի համապատասխանում իրենց նկրտումներին, այլ իրականում համապատասխանում է ռեպրեսիվ օրենսդրության այն տեսակին, որը մենք տեսել ենք այլ ռեժիմներից, լինի դա Կրեմլը կամ մեկ ուրիշը», - ասել է Պատելը: