Միջազգային

Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել նախագահի աշխատակազմի ղեկավար կազմի պաշտոնների նշանակման մասին։ Այդ մասին հայտնում է Կրեմլի կայքը։

Անտոն Վայնոն վերանշանակվել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար։

Դմիտրի Պեսկովը պահպանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի և աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

Ալեքսեյ Դյումինը նշանակվել է նախագահի օգնական։

Նիկոլայ Պատրուշևը նշանակվել է նախագահի օգնական։

Մաքսիմ Օրեշկինը նախագահի օգնականից դարձել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Լևիտինը դարձել է տրանսպորտի ոլորտում միջազգային համագործակցության հատուկ ներկայացուցիչ։

Սերգեյ Կիրիենկոն և Ալեքսեյ Գրոմովը պահպանել են Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալների պաշտոնները։

Պուտինը նաև վերանշանակել է նախկին լիազորներին դաշնային շրջաններում։