Միջազգային

Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը ավարտվել է սպասվածից ավելի երկար՝ ավելի քան երկու ժամից հետո։

Նրանց զրույցի մանրամասները դեռ չեն հաղորդվում։ Օ'Բրայենը հանդես կգա մամուլի ասուլիսով՝ ժամը 20:30: Մինչ այդ նրա ծրագրում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի նախագահի, բիզնեսի, հկ-ների, զլմ-ների, ընդդիմության առաջնորդների հետ։