Միջազգային

Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը

Բելգիայի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները։ Կառույցն X-ի իր էջում գրել է.  «Բելգիան ողջունում է մայիսի 10-ին և 11-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը, 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք օգտագործելու վերջին համաձայնագիրը, ինչպես նաև խաղաղության հասնելու նպատակով քննարկումները շարունակելու նրանց ջանքերը»։